Լոս Անջելոսում ստեղծված «Ջոկատ» ակումբը Հայաստանում սկսում է իրականացնել բարեգործություն
Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Լոս Անջելոսում ստեղծված «Ջոկատ» Հայ մոտոցիկլիստների ակումբ կազմակերպությունը (Armenian Brigade M/C) Հայաստանում սկսում է իրականացնել իր տեսակի մեջ աննախադեպ բարեգործություն: Բարեգործության շրջանակներում, ինչպես արցախյան ազատամարտում վիրավորված և հենաշարժողական խնդիրներ ունեցող ազատամարտիկներին, այնպես էլ խաղաղ ժամանակներում հաշմանդամ դարձած զինծառայողներին անհատույց կհատկացվեն էլեկտրական նստասայլակներ: Կազմակերպության կողմից առաջին նստասայլակը, «Ջոկատի» անվան պատվոգիրը և լոգոյով վերնաշապիկը հանձնվեց Վայոց Ձորի բնակիչ, հաշմանդամ ազատամարտիկ Մհեր Պողոսյանին: Մինչև տարեվերջ, Հայ մոտոցիկլիստների ակումբ «Ջոկատ» կազմակերպությունը, ԱՄՆ-ից Հայաստան է բերելու շուրջ 100 էլեկտրական նստասայլակ: Իսկ հետագայում, ազատամարտիկների համար, նախատեսվում է բարեգործական այլ ծրագրեր էլ կյանքի կոչել: Հաջողություն եմ մաղթում Հայ մոտոցիկլիստների ակումբ «Ջոկատ» կազմակերպությանը՝ իրենց կողմից նախաձեռնած այս հայրենանվեր աշխատանքում: Հայրենիքի պաշտպանության գործում մասնակցությունն ունեցած հայորդիների համար բարեգործության այս տեսակը, ազատ տեղաշարժման խնդիրը լուծելու հետ մեկտեղ, ունի նաև չափազանց կարևոր հոգեբանական նշանակություն՝ այն, որ իրենք անտեսված չեն և իրենց խնդիրներով գտնվում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցների ուշադրության կենտրոնում:
Լոս Անջելոսում ստեղծված «Ջոկատ» ակումբը Հայաստանում սկսում է իրականացնել բարեգործություն
Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Լոս Անջելոսում ստեղծված «Ջոկատ» Հայ մոտոցիկլիստների ակումբ կազմակերպությունը (Armenian Brigade M/C) Հայաստանում սկսում է իրականացնել իր տեսակի մեջ աննախադեպ բարեգործություն: Բարեգործության շրջանակներում, ինչպես արցախյան ազատամարտում վիրավորված և հենաշարժողական խնդիրներ ունեցող ազատամարտիկներին, այնպես էլ խաղաղ ժամանակներում հաշմանդամ դարձած զինծառայողներին անհատույց կհատկացվեն էլեկտրական նստասայլակներ: Կազմակերպության կողմից առաջին նստասայլակը, «Ջոկատի» անվան պատվոգիրը և լոգոյով վերնաշապիկը հանձնվեց Վայոց Ձորի բնակիչ, հաշմանդամ ազատամարտիկ Մհեր Պողոսյանին: Մինչև տարեվերջ, Հայ մոտոցիկլիստների ակումբ «Ջոկատ» կազմակերպությունը, ԱՄՆ-ից Հայաստան է բերելու շուրջ 100 էլեկտրական նստասայլակ: Իսկ հետագայում, ազատամարտիկների համար, նախատեսվում է բարեգործական այլ ծրագրեր էլ կյանքի կոչել:
Հաջողություն եմ մաղթում Հայ մոտոցիկլիստների ակումբ «Ջոկատ» կազմակերպությանը՝ իրենց կողմից նախաձեռնած այս հայրենանվեր աշխատանքում: Հայրենիքի պաշտպանության գործում մասնակցությունն ունեցած հայորդիների համար բարեգործության այս տեսակը, ազատ տեղաշարժման խնդիրը լուծելու հետ մեկտեղ, ունի նաև չափազանց կարևոր հոգեբանական նշանակություն՝ այն, որ իրենք անտեսված չեն և իրենց խնդիրներով գտնվում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցների ուշադրության կենտրոնում:
Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից