Մեկնարկում է 7-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը
Հունիսի 20-ին և 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը:
ԴիջիԹեք Բիզնես Ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ տեղում։
Այս տարի Ֆորումին մասնակցում են և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացնում են 64 կազմակերպություններ, որից 51-ը` տեղական, իսկ 13-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ տեխնոլոգիական լուծումների ֆինանսաբանկային, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության, էլեկտրոնային կառավարման, տուրիզմի բնագավառներում:
Միջոցառումը բաղկացած է ցուցահանդեսային հատվածից, գործարար ներկայացումներից և սեմինարներից, պլենար նիստերից: Ֆորումի շրջանակներում կկայանան նաև հայ-հոլանդական և հայ-ռուսական բիզնես ֆորումներ, որոնց ընթացքում կքննարկվեն հոլանդական, ռուսական և հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետևյալ հիմնական ուղղություններով` նոր շուկաներ մուտք, օտարերկրյա կապիտալի ներգրավում, կրթության ոլորտում նախաձեռնություններ և այլն: Ֆորումների օրակարգին ծանոթանալու համար կարող եք հետևել այս հղմանը:
Բիզնես Ֆորումի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:30-18:00: Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով այսհղմանը:

Բիզնես Ֆորումի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:30-18:00: Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը: