Երկաթուղային բարեփոխման դեմ հանդես եկողները ցույց են անում Էյֆելյան աշտարակի մոտ
Ֆրանսիական կառավարության առաջարված երկաթուղային բարեփոխման դեմ հանդես եկողները զանգվածային բողոքի ցույց են կազմակերպել Փարիզի զբոսաշրջության տեսարժան վայրերից մեկի՝ Էյֆելյան աշտարակի մոտ։ Հարյուր հազարավոր մարդ է հավաքվել աշտարակի մոտ և բավականին ագրեսիվ ձևով արտահայտել իր անհամաձայնությունն առաջիկա բարեփոխմանը։
Հանրային կարգին հետևում են ոստիկանության մի քանի դասակ, որոնք շրջափակել են աշտարակի մուտքերը։ Ֆրանսիայի երկաթգծի աշխատակիցների բողոքի ցույցը տևում է մեկ շաբաթից ավելի։ Ինչպես ավելի վաղ հայտնել է «Ֆրանս պրես» գործակալությունը, ցույցին մասնակցում է երկաթգծի ամեն տասերորդ աշխատակիցը։
Երկաթուղայինները գտնում են, որ այդ տեսքով օրինագիծը առկա խնդիրներին չի կարող լուծում տալ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։