Լրահոս

19.06.2014 17:49


ԱԺ–ն սկսեց քննարկել «կուտակայինը»

ԱԺ–ն սկսեց քննարկել «կուտակայինը»

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության նոր նախագիծը։ Հիմնական զեկուցող, Աշխատանքի և սոցիալական հարցեր նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ այդ նախագծով հուլիսի 1-ից պարտադիր կուտակային վճարը սահմանվում է որպես նպատակային սոցիալական վճար:

–Դա կուղղվի պետական բյուջե: Մենք սահմանել ենք նաև 500 հազար դրամ աշխատավարձի առավելագույն շեմը, որի դեպքում քաղաքացին պետք է կատարի 25 հազար դրամ նպատակային սոցիալական վճար։ Այս տարվա հուլիսի 1-ից էլ պետական հատվածում աշխատավարձերի էական բարձրացում է նախատեսված, այսինքն՝ սոցիալական նպատակային վճարը նրանց վրա լրացուցիչ բեռ չի լինի,–ասել է նախարարը՝ ավելացնելով, որ օրենքը տարածվում է միայն 1974թ. հետո ծնված և պետական հատվածում աշխատողների վրա, իսկ մասնավոր հատվածի աշխատակիցները կուտակային վճարին կարող են միանալ կամավոր հիմունքներով:

–Մասնավոր հատվածի աշխատողների համար նպատակային վճարը կամավոր կլինի մինչև 2017թ.-ը,–ընդգծել է Ա. Ասատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը