Լրահոս

20.06.2014 09:33


Արցախում գազի սակագինը կբարձրացվի՞

Արցախում գազի սակագինը կբարձրացվի՞

«Ժողովուրդ»-ը հայտնում է, որ նախօրեին՝ երեկոյան ժամը 20.00-ից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է:

«Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Գորիսի հատվածում վթար է տեղի ունեցել, ու մոտ երկու օր Արցախում գազ չի լինելու: Ստեփանակերտցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ գազալցակայանները չեն գործում, ինչի համար քաղաքում շատ քիչ են աշխատում տաքսի ծառայությունները: Արցախցիները մեզ հետ զրույցում վրդովված հայտարարեցին, որ առաջիկայում ԼՂՀ-ում գազի սակագինը բարձրանալու է՝ նշելով, որ նման դեպք ևս մեկ անգամ եղել է, երբ գազի մատակարարումը ժամանակավոր դադարել է, այնուհետև հայտարարվել է, որ գազի գինը թանկացել է»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը