Լրահոս

20.06.2014 11:39


Վաղը ևս ԱԺ արտահերթը կշարունակվի

Վաղը ևս ԱԺ արտահերթը կշարունակվի

ԱԺ–ն շարունակում է արտահերթ նստաշրջանը։ Այսօր արդեն ոչիշխանական ուժերը նիստի մեկնարկին գրանցվել են, քանի որ քննարկվում է Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած նոր նախագիծը։

Մինչ օրակարգային հարցին անցնելը քվեարկության է դրվել և 95 կողմ, 2 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, առաջին ընթերցմամբ ընդունվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին փաթեթը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այսբովանդակ օրինագիծ ԲՀԿ-ն նախկինում բազմաթիվ անգամներ ներկայացրել է, բայց նախորդ Կառավարությունը՝ իրեն հարիր ոճով, մշտապես մերժել է այն:

–Նոր Կառավարության այս նախագիծը որոշակի դրական քայլ է, բայց կարծում ենք, որ տնտեսվարողների համար 12 մլն դրամ շեմը քիչ է: Առաջին ընթերցմամբ մենք կողմ ենք քվեարկում, բայց հույս ունենք, որ մինչև հաջորդ ընթերցում գոնե 20 մլն կբարձրացվի այդ շեմը,-ասել է Ն. Զոհրաբյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ևս նշել է, որ նախագծում դրական քայլեր կան, բայց կան նաև բազմաթիվ ռիսկեր:

–Մեր խմբակցությունը ձեռնպահ է քվեարելու,-ասել է Ա. Մինասյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ վաղը ևս նույն ռեժիմով շարունակվելու է արտահերթ նստաշրջանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը