Լրահոս

20.06.2014 18:15


Վաշինգտոնը պատրաստ է կետային հարվածներ հասցնել Իրաքի ծայրահեղականներին

Վաշինգտոնը պատրաստ է կետային հարվածներ հասցնել Իրաքի ծայրահեղականներին

ԱՄՆ–ը պատրաստ է կետային հարվածներ հասցնել Իրաքում զինյալ իսլամիստներին։ Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ–ը պատրաստ է Իրաք ուղարկել մինչև 300 ռազմական խորհրդատու։

Հունիսի 18-ին Բաղդադը դիմել էր Վաշինգտոնին՝ խնդրելով ավիահարվածներ հասցնել «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դիրքերին Իրաքում։ Սպիտակ տանը հանդես գալով Իրաքի իրավիճակի մասին հայտարարությամբ՝ Օբաման նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը որոշ հանգամանքներում պատրաստ են Իրաքում «հասցեական ռազմական գործողությունների»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը