Լրահոս

20.06.2014 19:20


Առաջատար պարբերականներն անհեթեթ իրավիճակում են հայտնվել. Սկոլարիի նմանակը խաբել է լրագրողին և հարցազրույց տվել

Առաջատար պարբերականներն անհեթեթ իրավիճակում են հայտնվել. Սկոլարիի նմանակը խաբել է լրագրողին և հարցազրույց տվել

«sport-express»–ի փոխանցմամբ՝ բրազիլական երկու առաջատար պարբերականներ ստիպված են եղել հայցել իրենց ընթերցողների ներողամտությունը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարիի հետ հրապարակված հարցազրույցի համար։

Պարզվել է, որ պարբերականների զրուցակիցն ամենևին էլ Սկոլարին չի եղել, այլ մարզչի նմանակը։

Վլադիմիր Պալոմոն, ով իր հիմնական ապրուստը վաստակում է Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հետ նմանության շնորհիվ, Ռիո դե Ժանեյրոյից դեպի Սան Պաուլո ուղևորվելու ընթացքում ծանոթացել է լրագրող Մարիու Սերժիու Կոնտիի հետ։ «Քաղաքավարությունից դրդված»՝ Պալոմոն համաձայնել է հարցազրույց տալ խաբված լրագրողին։ Այն հայտնվել է «O Globo»-ի և «Folha de Sao Paolo»-ի կայքերում, ինչպես նաև «UOL» նորությունների կայքէջում։

Սկոլարիի նմանակը սկանդալային հարցազրույցում ասել է, թե Աշխարհի առաջնությունում «իր թիմի» հիմնական մրցակիցները լինելու են հոլանդացիները, գերմանացիները և իտալացիները։ Զավեշտալին նաև այն է, որ մինչ այս իրականության պարզվելը լրագրողը հասցրել է նաև Սկոլարիի նմանակի հետ պայմանավորվել հեռուստահարցազրույցի կազմակերպել։

Այս խորագրի վերջին նյութերը