«Twitter»-ում արված կատակի պատճառով դերասանուհին զրկվել է ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարի կամքի դեսպանի կոչումից
Հոլանդացի դերասանուհի Նիկոլետ Վան Դամը հրաժարվել է ՄԱԿ մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) բարի կամքի դեսպանի կոչումից։ Պատճառը նրա սկանդալային կոլաժն էր, որտեղ երկու կոլումբիացի ֆուտբոլիստները պատկերված էին կոկաին օգտագործելիս։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես»–ը։
Էպոտաժային լուսանկարը դերասանուհին տեղադրել էր «Twitter»–ի իր էջում։ Հոլանդացի դերասանուհու և մոդելի ֆոտոմոնտաժի «զոհերն» էին Կոլումբիայի ազգային հավաքականի խաղացողներ Ռադամել Ֆալկաոն և Համես Ռոդրիգեսը։
Կատակն առաջացրել է պաշտոնական Բոգոտայի վրդովմունքը։ Անմիջապես հայտարարվել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ–ի բարի կամքի դեսպանը չի կարող նման արարք իրեն թույլ տալ։ Արդյունքում դերասանուհին ինքնակամ հրաժարվել է կոչումից։ Վան Դամը հեռացրել է գրառումը միկրոբլոգի իր էջից՝ ներողություն խնդրելով կոլումբացի ֆուտբոլիստներից։