Լրահոս

20.06.2014 13:13


Ստեփան Մարգարյան. «Մարդուն հնարավորություն կտրվի՞ օգտվել իր կուտակած գումարից, որ սովից չմեռնի»

Ստեփան Մարգարյան. «Մարդուն հնարավորություն կտրվի՞ օգտվել իր կուտակած գումարից, որ սովից չմեռնի»

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարց ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` ասելով, որ այս ամբողջ ժամանակահատվածում, որ գնում են այս օրենքի քննարկումը և այս ամբողջ պայքարը, ինչո՞ւ փորձ չարվեց կամավորը ներդնել:
«Եվ եթե այդ ջանքերը գործադրեինք, կամավորը ներդնելու լուծումներ կգտնեինք, և կաշխուժանար, ինչո՞ւ չարվեց դա»,- ասաց Ստեփան Մարգարյանը:
Այնուհետև նա ասաց, որ կան բազմաթիվ դեպքեր, իրավիճակներ, որոնց պատասխանը կարծես թե չի տալիս այս օրենքը. օրինակ՝ եթե անձը մի քանի ամիս աշխատում է, մասնակցում է և կորցնում է աշխատանքը, այլև աշխատանք չի գտնում, բնականաբար, հայտնվում է սոցիալապես ծանր վիճակում, բայց ունի կուտակված գումար, կարո՞ղ է իր կուտակած փողից օգտվել, որովհետև աշխատանք կորցնելը և չգտնելը հազվագյուտ բան չի այսօր:
Մարգարյանը նաև ցանկացավ իմանալ, թե հստա՞կ են այն մեխանիզմները, որ արժեզրկման կամ հիմնադրամը պայթելու պարագայում մարդը կորուստներ չի ունենում:
Արտեմ Ասատրյանը, խոսելով կամավոր վճարման համակարգի մասին, ասաց, որ, ըստ էության, այս առաջարակությամբ ներդրվում է:
«Իր աշխատավարձից կատարվելիք հինգ տոկոսը կարող է ստանալ: Մյուս կողմից, համակարգի անձի կողմից միջոցները տնօրինելու այլ հնարավոր տարբերակներ: Պիտի մի բան հստակ ամրագրենք, որ սա կենսաթոշակային ապահովության համակարգ է: Եվ կենսաթոշակային ապահովության համար կենսաթոշակային տարիքի հասնել և կուտակումներ այդ տարիքում օգտագործելը դա համար առաջին խնդիրն է, որ դրված է այս համակարգի հիմքում»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Արձագանքելով՝ Ստեփան Մարգարյանն ասաց, որ իր առաջին հարցը ոչ թե վերաբերում է նրան, որ եթե ի սկզբանե գնային կամավորով, հիմա արդեն գտած կլինեին այն մեխանզիմը, որը կլիներ բավարար:
Այնուհետև պատգամավորը ևս մեկ անգամ կրկնեց, թե երբ մարդը աշխատանք չի կարողանում գտնել, հիմա իր կուտակած գումարից նրան հնարավորություն կտրվի՞ օգտվել, որ սովից չմեռնի, աշխատանքի բացակայության պատճառով:
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ հնարավոր է, որ վեց ամիս հետո այդ մարդը նորից աշխատանք գտնի, և այդ ժամանակ իրենք ինչպե՞ս պետք է կարգավորեն:

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը