Լրահոս

01.09.2009 19:36


Թուրքիան խնդրում է Ռուսաստանին ակտիվացնել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ջանքերը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է ակտիվացնել Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերը։ Այդ մասին տարածել է «Ռեգնում» գործակալությունը։

«Ռեգնում»-ի հետ զրույցում Վարշավայում գործող Արևելյան հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ադամ Բացլերը կարծիք է հայտնել, որ առանց Արցախյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի տեղաշարժերի անհնար է հաջողություն արձանագրել հայ-թուրքական հարաբերություններում։ Հետևաբար հենց այդ ենթատեքստում պետք է դիտարկել Դավուդօղլուի խնդրանքը Ռուսաստանին։

Այս խորագրի վերջին նյութերը