Արամ Մանուկյան. «Թարգե՛ք չհիմնավորված մուննաթով ելույթ ունենալը» (տեսանյութ)
Եթե առանց ցավազրկման կատվի եղունգ կտրելը կամ խոզին ամորձատելը շատերին վնաս չի բերի, կամ այդ օրենքը չի կիրառվի, այստեղի գրած ախմախությունից տուժելու են տասնյակ հազարավոր քաղաքացիներ:
Այդ մասին այսօր Պարտադիր կուտակայինի մասին օրենքի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մեր բոյկոտը շատ ճիշտ քաղաքական դրսևորում է, որի բացատրությունը շատ պարզ է՝ մի՛ բերեք անհեթեթ օրենքեր: Դա բարոյական չէ, բայց այն, որ բարոյական չէ, ձեր համար ոչինչ, բայց որ դրա հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են տուժելու, այ արդեն պետք է դրա դեմն առնել, և այդտեղ շատ լավ է, որ դուք չեք կարողանում մեր դեմն առնել: Եվ եթե դուք խոսում եք ձեր թիմի միասնության մասին, ապա ինչո ՞ւ ԲՀԿ-ն ձեր հետ չի, Դաշնակցությունը ձեզ դեմ է, անգամ «Օրինաց երկիրը» ձեզ հետ չէ: Հաշվի՛ նստեք սրա հետ, ես սա չեմ չարախնդում, ուրեմն ձեր հետ ինչ-որ բան այն չէ, ուրեմն դուք այն ամենալավը չեք, ռուսի ասած՝ «եսլի տի տակոյ խարոշիյ, պաչիմու տի տակոյ մյորտվիյ»:
Ձեր վիճակը վիճակ չի. եթե վիճակը վիճակ լիներ, կեղծիքներով քվեարկություն չէր արվի»,- ասաց Արամ Մանուկյանը և հիշեցրեց, թե քանի անգամ ասել է՝ ինչո՞ւ են խորհրդարանում կեղծիքով օրենք անցկացնում:
Այնուհետև նա ասաց, որ եթե այդտեղ նստած որոշ մարդկանց համար փողն Աստված է, կամք կատարելը` հպարտություն, կեղծելը` կենսակերպ, ապա ինչի ՞ մասին են խոսում: «Մի հատ էլ շրջվել ու մե՞զ եք քննադատում ու մեղավոր համարում: Արծվիկն այն մարդն էր, որ իսկապես փորձում էր Կառավարության և ընդդիմության միջև լուծումներ գտնել, որ կուտակայինի համար փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդիկ լուծում ստանային, հավատում էր ձեզ, մեզ էլ գալիս համոզում: Այդ հավատը կործանել եք, բերել եք մի բան, որ բացարձակ լուծում չի պարունակում իր մեջ, մի բան էլ մեղադրում եք մարդկանց: Քառյակի մասին եք խոսում, լավ ենք անում, պահեիք ձեր քառյակը, ավելին ասեմ՝ հանրապետականներից շատ մարդիկ լինելո՛ւ են եկող իշխանության մեջ, նրանք, ովքեր չե՛ն կեղծել, չե՛ն մեղանչել ու փողն Աստված չեն դարձրել: Եվ սա շատ նորմալ է, թարգե՛ք չհիմնավորված մուննաթով ելույթ ունենալը, մենք փաստեր ենք բերում, եղբա՛յր, փաստեր: Փաստեր, որոնց հետ չեք կարող հաշվի չնստել, ինձ կարող եք արհամարհել, բայց իմ բերած փաստերի հետ չեք կարող հաշվի չնստել: Բրյուսելից Աստանա խայտառակություն է արտաքին աշխարհում արտաքին ներդրումների առումով, խայտառակություն է, ներքին շուկան ու փոքր բիզնեսը, արտագաղթը սպանում են երկիրը»,- ասաց Արամ Մանուկյանը: Այնուհետև Արամ Մանուկյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի ելույթին և ասաց. «Ինքն էլ երևի չէր ջոկել՝ ասում է՝ այնքան ուժեղ պետք է ներգաղթ լինի, որքան ուժեղ արտագաղթ է, բոլորն էլ գիտեն, թե ով է մեղավոր սրա համար, ընդդիմությունը: Մեղա՛ քեզ, տե՛ր Աստված, մեղադրում են ընդդիմությանը Հայաստանը կործանելու մեջ՝ մենք թույլ չենք տա ընդդիմությանը կործանել Հայաստանը: Ուշադի՛ր եղեք, իշխանությունը թույլ չի տա ընդդիմությանը կործանել Հայաստանը: Մեղա՛քեզ, տե՛ր Աստված»,- ասաց Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյան. «Թարգե՛ք չհիմնավորված մուննաթով ելույթ ունենալը» (տեսանյութ)
Եթե առանց ցավազրկման կատվի եղունգ կտրելը կամ խոզին ամորձատելը շատերին վնաս չի բերի, կամ այդ օրենքը չի կիրառվի, այստեղի գրած ախմախությունից տուժելու են տասնյակ հազարավոր քաղաքացիներ:
Այդ մասին այսօր Պարտադիր կուտակայինի մասին օրենքի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մեր բոյկոտը շատ ճիշտ քաղաքական դրսևորում է, որի բացատրությունը շատ պարզ է՝ մի՛ բերեք անհեթեթ օրենքեր: Դա բարոյական չէ, բայց այն, որ բարոյական չէ, ձեր համար ոչինչ, բայց որ դրա հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են տուժելու, այ արդեն պետք է դրա դեմն առնել, և այդտեղ շատ լավ է, որ դուք չեք կարողանում մեր դեմն առնել: Եվ եթե դուք խոսում եք ձեր թիմի միասնության մասին, ապա ինչո ՞ւ ԲՀԿ-ն ձեր հետ չի, Դաշնակցությունը ձեզ դեմ է, անգամ «Օրինաց երկիրը» ձեզ հետ չէ: Հաշվի՛ նստեք սրա հետ, ես սա չեմ չարախնդում, ուրեմն ձեր հետ ինչ-որ բան այն չէ, ուրեմն դուք այն ամենալավը չեք, ռուսի ասած՝ «եսլի տի տակոյ խարոշիյ, պաչիմու տի տակոյ մյորտվիյ»:
Ձեր վիճակը վիճակ չի. եթե վիճակը վիճակ լիներ, կեղծիքներով քվեարկություն չէր արվի»,- ասաց Արամ Մանուկյանը և հիշեցրեց, թե քանի անգամ ասել է՝ ինչո՞ւ են խորհրդարանում կեղծիքով օրենք անցկացնում:
Այնուհետև նա ասաց, որ եթե այդտեղ նստած որոշ մարդկանց համար փողն Աստված է, կամք կատարելը` հպարտություն, կեղծելը` կենսակերպ, ապա ինչի ՞ մասին են խոսում:
«Մի հատ էլ շրջվել ու մե՞զ եք քննադատում ու մեղավոր համարում: Արծվիկն այն մարդն էր, որ իսկապես փորձում էր Կառավարության և ընդդիմության միջև լուծումներ գտնել, որ կուտակայինի համար փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդիկ լուծում ստանային, հավատում էր ձեզ, մեզ էլ գալիս համոզում: Այդ հավատը կործանել եք, բերել եք մի բան, որ բացարձակ լուծում չի պարունակում իր մեջ, մի բան էլ մեղադրում եք մարդկանց: Քառյակի մասին եք խոսում, լավ ենք անում, պահեիք ձեր քառյակը, ավելին ասեմ՝ հանրապետականներից շատ մարդիկ լինելո՛ւ են եկող իշխանության մեջ, նրանք, ովքեր չե՛ն կեղծել, չե՛ն մեղանչել ու փողն Աստված չեն դարձրել: Եվ սա շատ նորմալ է, թարգե՛ք չհիմնավորված մուննաթով ելույթ ունենալը, մենք փաստեր ենք բերում, եղբա՛յր, փաստեր: Փաստեր, որոնց հետ չեք կարող հաշվի չնստել, ինձ կարող եք արհամարհել, բայց իմ բերած փաստերի հետ չեք կարող հաշվի չնստել: Բրյուսելից Աստանա խայտառակություն է արտաքին աշխարհում արտաքին ներդրումների առումով, խայտառակություն է, ներքին շուկան ու փոքր բիզնեսը, արտագաղթը սպանում են երկիրը»,- ասաց Արամ Մանուկյանը:
Այնուհետև Արամ Մանուկյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի ելույթին և ասաց.
«Ինքն էլ երևի չէր ջոկել՝ ասում է՝ այնքան ուժեղ պետք է ներգաղթ լինի, որքան ուժեղ արտագաղթ է, բոլորն էլ գիտեն, թե ով է մեղավոր սրա համար, ընդդիմությունը: Մեղա՛ քեզ, տե՛ր Աստված, մեղադրում են ընդդիմությանը Հայաստանը կործանելու մեջ՝ մենք թույլ չենք տա ընդդիմությանը կործանել Հայաստանը: Ուշադի՛ր եղեք, իշխանությունը թույլ չի տա ընդդիմությանը կործանել Հայաստանը: Մեղա՛քեզ, տե՛ր Աստված»,- ասաց Արամ Մանուկյանը:
Zham.am