Լրահոս

20.06.2014 15:35


Հովիկ Աբրահամյանը մի շարք օրենքներ հետ կանչեց ԱԺ արտահերթից

Հովիկ Աբրահամյանը մի շարք օրենքներ հետ կանչեց ԱԺ արտահերթից

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ–ին՝ առաջարկելով Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 18–ին գումարված խորհրդարանի արտահերթ նստաշրջանի օրակարգից մի շարք նախագծեր հանել։

Այս մասին ԱԺ նիստում հայտնել է խորհրդրանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ նշելով, որ այդ օրինագծերն են «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները, «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հանրակթրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին փաթեթը, «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Պետական բնակարանային ֆոնդի, բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագծերը։

Թե ո՞րն է Կառավարության կողմից այս օրենքները հետ կանչելու պատճառը, չի նշվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը