Գառնիկ Իսագուլյան. «ԼՂՀ–ն իր Սահմանադրությամբ ֆիքսել է իր սահմանները»
Այսօրվա ասուլիսին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշել է, որ երկրի իշխանությունը չի գիտակցում Հայաստանի աշխարհաքաղաքական դերը. հակառակ դեպքում այլ դիրքերից հանդես կգար։
«Մենք Աստանայում անպայման պետք է պատասխանեինք Նազարբաևին, և որևէ պատասխան ո՛չ Հայաստանի Հանրապետության, ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար չէր կարող ունենալ բացասական նշանակություն: Եթե մենք մեր հեռուստատեսությամբ հայտարարում ենք, որ Հայաստանը միջազգային ատյաններում հստակ ստորագրել է, թե ինչ սահմաններով է մուտք գործում, և հետո հայտարարում ենք, որ կա երկրորդ հայկական պետությունը` դարձյալ հստակ սահմաններում, որն ամրագրված է Լեռնային Ղարաբաղի սահմանադրության 42-րդ հոդվածում, ապա ինչի՞ մասին ենք մենք խոսում, ումի՞ց ենք դրանից հետո վախենում, եթե սա էմոցիա չէ մեր ժողովրդի համար, արտաքին աշխարհին էլ նույն բանն ասեք», – ասել է նա։
Շարունակելով՝ Գառնիկ Իսագուլյանը նշել է. «Ալիևը` հորից սկսած մինչև որդի, միշտ ասում է, որ ոչ մի դեպքում ոչ մի թիզ հող, այսինքն` Լեռնային Ղարաբաղը, վերջին հաշվով, պետք է լինի Ադրբեջանի կազմում: Է, մենք էլ կարող ենք այդ նույնն ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր Սահմանադրությամբ ֆիքսել է իր սահմանները, և այդ առումով մենք առևտուր անելու որևէ խնդիր չունենք։
Ինչ վերաբերում է երկրում վարվող արտաքին քաղաքականությանը, Իսագուլյանը նշել է. «Ցավոք, մեր արտաքին գերատեսչության ղեկավարը, տեղակալներից որևէ մեկը հստակ չգիտե, թե որ հարցի վերաբերյալ Հայաստանն ինչ դիրքորոշում ունի, և եթե հանկարծ որևէ բանակցության ժամանակ այդ հարցն օրակարգ է գալիս, ինքն ի՞նչ պետք է ասի, այդ հարցի նկատմամբ ո՞րն է մեր ռազմավարությունը, մարտավարությունը ժամանակային այդ հատվածում։ Այստեղ մենք իսկապես բավական լուրջ խնդիրներ ունենք: Իհա՛րկե, դա ունի իր պատճառը, որովհետև Հայաստանում, ցավոք, ձևավորվել է մի քաղաքական վիճակ, երբ բացառապես մեկ հոգին է որոշում: Հիշո՞ւմ եք` Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ասում էին՝ Ղարաբաղի խնդրին մի 6 հոգի են տիրապետում, թվում էին՝ ովքեր, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ թվաքանակն ավելի մեծ էր: Հիմա տիրապետում է բացարձակապես մեկ հոգի, և այդ պարագայում, բնականաբար, տվյալ գերատեսչության ղեկավարները, լինելով տարբեր երկրներում, տարբեր հանդիպումների ժամանակ անպայման օրը 10 անգամ պետք է զանգեն, որ որևէ մեկից ճշտեն՝ մեզ այսպիսի հարց են տվել, այդ հարցի պատասխանը ո՞րն է: Կարծում եմ՝ սա սխալ մոտեցում է. այս վերաբերմունքը պետք է փոխվի», – ասել է նա։

7or.am