Լիբանանի անվտանգության ուժերը կանխարգելել են ահաբեկչական թակարդները Բեյրութում
Լիբանանի անվտանգության ուժերը հունիսի 20-ին կանխարգելել են ահաբեկչական թակարդները Բեյրութում։ Այս մասին հաղորդում է «Ալ–Մանար» հեռուստաընկերությունը։ Գործողության ընթացքում բերման է ենթարկվել 15 ծայրահեղական, որոնց թվում կան օտարերկրացիներ։
Լիբանանյան մայրաքաղաքի առևտրային Համրա փողոցը վաղ առավոտվանից փակվել էր։ Իրավապահները փակել էին «Նապոլեոն» հյուրանոց տանող բոլոր ուղիները, որտեղ թաքնվում է ենթադրվող ահաբեկչական կազմավորման ղեկավարներից մեկը։ Նրա անունը չի հրապարակվում, հայտնի է միայն, որ նա Պարսկական ծոցի պետություններից մեկի հպատակն է։ Գործողության ընթացքում 7 մարդ է բերման ենթարկվել։
Իրավապահները հաղորդում են, որ ահաբեկիչները հարձակում էին պատրաստում խորհրդարանի խոսնակ Նաբիխ Բերրիի վրա, որը պատրաստվում էր հանդես գալ շիական «Ամալ» շարժման կոնֆերանսին։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը