Լրահոս

20.06.2014 17:25


Մի քանի ժամվա ընթացքում Հովիկ Աբրահամյանը երկրորդ նամակն է ուղարկել ԱԺ

Մի քանի ժամվա ընթացքում Հովիկ Աբրահամյանը երկրորդ նամակն է ուղարկել ԱԺ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկրորդ նամակն է ուղարկել ԱԺ՝ առաջարկելով մի շարք օրինագծեր հանել ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 18–ին հրավիրված արտահերթից։

Դրանք են «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին , «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ինչպես նաև «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունները՝ կից փաթեթով, և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։

Այս մասին ԱԺ նիստում հայտնել է խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ կրկին չնշելով այդ օրինագծերը հետ կանչելու պատճառը։

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ժամ առաջ նմանօրինակ մի նամակ Կառավարությունը կրկին ուղարկել էր ԱԺ՝ առաջարկելով մի քանի այլ օրինագծեր ևս հետ կանչել արտահերթի օրակարգից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը