Լրահոս

20.06.2014 22:28


Մշակույթի նախարարի հրամանով ժամանակավոր դադարեցվել են արգելոցների և արգելոց-թանգարանների տարածքները վարձակալությամբ տրամադրումը

Մշակույթի նախարարի հրամանով ժամանակավոր դադարեցվել են արգելոցների և արգելոց-թանգարանների տարածքները վարձակալությամբ տրամադրումը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու իրավասությունը օրենքով եւ կանոնադրության համաձայն, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լիազորությունների շրջանակում է»,-պատասխանելով «7օր»-ի թղթակցի հարցին ասաց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:

Նրա խոսքով, նկատի ունենալով «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքը վարձակալությամբ տրամադրելու մասին օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի դրույթների խախտումները՝ ՀՀ մշակույթի նախարարի 19. 06. 2014 թ. հրամանով, ժամանակավոր դադարեցվել են արգելոցների եւ արգելոց-թանգարանների տարածքները վարձակալության հիմունքներով տրամադրելը, մինչեւ նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը:

Պողոսյանը հավելեց նաև, որ «մինչեւ լիազոր մարմնի կողմից համապատասխան ընթացակարգի սահմանումը ՊՈԱԿ-ի կողմից կանցկացվեն միայն աշխատանքային պլանով նախատեսված ծրագրային միջոցառումներ”: Անդրադառնալով սոց. ցանցերում հայտնված տեսագրությանը / ուղեկցվող դիսկո երաժշտությամբ/, ՊՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ այն որեւէ առնչություն չունի «Զվարթնոցում» ս. թ. հունիսի 7-ին և ս. թ. հունիսի 14-ին անցկացված միջոցառումների հետ, ավելին, հունիսի 7-ին «Զվարթնոցում» անցկացվել է հարսանյաց ծես: Իսկ այն հարցին, որ ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով աշխատանքից ազատվել է մասնաճյուղի վարիչը և մշակույթի նախարարի հրամանով խիստ նկատողություն է հայտարարվել ՊՈԱԿ-ի տնօրենին, մի՞թե դա արդարացի է, Վլ. Պողոսյանը պատասխանեց. «Արդարացի է, դա մեր թերացումն է եղել, պարզաբանեմ. մասնաճյուղի վարիչը մինչ այդ ունեցել է երկու նկատողություն, հունիսի 14-ի միջոցառման հսկողությունն էլ պետք է իրականացվեր նրա կողմից, իսկ վերահսկողությունը` ՊՈԱԿ-ի, ինչը թերի է կատարվել»:

Այս խորագրի վերջին նյութերը