«Մինչ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը զբաղված է լրագրողներին «դրեսս-կոդի» ենթարկելու գաղափարի իրագործմամբ, նրա ենթակայության տակ գտնվող աշխատակիցները դժգոհում են Թովմասյանի նորանշանակ խորհրդական Հայկ Սարգսյանից»,–գրում է «Չորրորդ Իշխանությունը»։
Աշխատակիցներից մի քանիսը «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեցին, որ 25-ամյա երիտասարդն իր մոտ է կանչել բոլոր վարչությունների պետերին, ներկայանալով որպես նրանց անմիջական ղեկավար՝ «շեֆ», հրահանգներ տվել նրանց: Ըստ աղբյուրի՝ բազմամյա փորձ ունեցող աշխատակիցները վիրավորված են նաև խորհրդականի ցինիկ, մեծամիտ պահվածքից, ով շատ կարճ ժամանակահատվածում իր կանոններն է դրել: Վարչության պետերը նույնիսկ մտադրություն ունեն Սարգսյանի պահվածքի մասին հայտնել Թովմասյանին, որն առանձնապես չի խառնվում աշխատակազմի աշխատանքներին:
Հրայր Թովմասյանի նորանշանակ խորհրդականի մեծամիտ պահվածքը

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։