Ռումինիայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի նախագահ Տրայան Բեսեկուի եղբորը՝ Միրչա Բեսեկուին։ Նախագահն անմիջապես հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հայտնելով, որ «իր եղբորը միայնակ է թողնելու ուժեղացված դատական համակարգի առաջ՝ դեմ առ դեմ»։
«Gandul.info»-ի փոխանցմամբ՝ Միրչա Բեսեկուն ձերբակալվել է դատախազներին և դատավորներին կաշառելու փորձի մեղադրանքով։ Նա կասկածվում է քրեական հեղինակություն Սանդա Անգելին ազատելու համար ապօրինի քայլեր ձերնարկելու մեջ։
Ռումինիայում հայտնի «օրենքով գող» Անգելը այս տարվա մայիսին մարդասպանության մեղադրանքով դատապարտվել էր 8 տարի, 9 ամիս ազատազրկման։
Ռումինիայում ձերբակալվել է երկրի նախագահի եղբայրը