Լրահոս

02.09.2009 09:54


ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ

Հարգելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 18-ամյակի կապակցությամբ։
Այսօր յուրաքանչյուրս կիսում է Արցախի մեր ազատատենչ քույրերի ու եղբայրների ուրախությունը, ովքեր նշում են իրենց գլխավոր պետական տոնը՝ Անկախության օրը։
18 տարի առաջ այս օրերին մաքառման ու պայքարի բովում էր թրծվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այնքան բաղձալի անկախությունը և այժմ այն հասունության փորձությունը բռնած պետություն է՝ կայացած պետական ու հանրային ինստիտուտներով ու մասնակցային ժողովրդավարության օրինակելի որակով։
Այդպիսի ձեռքբերումներով կարող է հպարտանալ յուրաքանչյուր նորանկախ երկիր, և հպարտության այս պահին մենք գլուխ ենք խոնարհում բոլորի հիշատակի առջև, որոնց արյամբ ու զրկանքներով նվաճվեցին Արցախի անկոտրում ժողովրդի ազատությունն ու անկախությունը։
Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական տոնի առթիվ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու մեր հայրենակիցներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և ամենայն բարիք։

 

Այս խորագրի վերջին նյութերը