Լրահոս

02.09.2009 09:59


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը ԼՂՀ անկախության 18-ամյակի կապակցությամբ

«Սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հայ ժողովրդի ձեռքբերումները խորհրդանշող ամենանշանակալից տոներից մեկի՝ ԼՂՀ անկախության 18-ամյակի կապակցությամբ:

Գլուխ խոնարհելով Արցախի անկախության համար կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների հիշատակի առջև՝ առավել պարտավորված պետք է լինենք և գիտակցենք, որ շարունակական միասնականությունն է լինելու մեր ժողովրդի խաղաղ ապրելու, արարելու և նորանոր հաջողություններ արձանագրելու հիմնական գրավականը:

Անկախ ապրելու իրավունք վաստակած արցախահայությանը և ողջ հայ ժողովրդին մաղթում եմ երջանկություն, ուժ և կորով,  իսկ Արցախի  պաշտպանության, նրա հզորացման ու հայ ժողովրդի բարեկեցության բարձրացման համազգային նպատակների իրականացման գործում՝ մեզ բոլորիս միասնական կամք ու նպատակադրում»:

 

Այս խորագրի վերջին նյութերը