Լրահոս

21.06.2014 16:00


Մետաղական ձողով և փոցխով մահացու ծեծել է կնոջը ու պառկել քնելու

Մետաղական ձողով և փոցխով մահացու ծեծել է կնոջը ու պառկել քնելու

Այս տարի փետրվարին Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում սարսափելի հանցագործություն էր տեղի ունեցել. ամուսինը ծեծելով սպանել էր կնոջը։ Այս մասին գրում է «pastinfo.am»-ը։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ավարտելով գործի դատաքննությունը, կնոջը սպանելու համար 36-ամյա տղամարդուն դատապարտեց 9.5 տարվա ազատազրկման:
Գործի նյութերի համաձայն՝ կնոջ սպանությունը տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ։ 2014թ. փետրվարի 15-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, ամուսինների միջեւ ծագել է վիճաբանություն կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ ամուսինը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վագոն-տնակի բակում բռունցքներով, ոտքերով, մետաղական ձողով և փոցխով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր կնոջ գլխին և մարմնի այլ մասերին, որի հետևանքով կինը մահացել է։
Ի դեպ, պարզվել է նաև, որ տղամարդն առանձնապես ջերմ հարաբերությունններ չի ունեցել նաև իր նախկին կնոջ հետ, որից, մի քանի տարվա համատեղ կյանքից հետո, ամուսնալուծվել էր: Երկրորդ կնոջ հետ վիճաբանություններն ընտանիքում սկսել են համատեղ կյանքի արդեն առաջին իսկ տարում:
Դեպքի օրը՝ կնոջ քրոջ մահվան քառասունքի արարողության ժամանակ, տղամարդը, սովորության համաձայն, դարձյալ շատ է խմել, ապա որոշել է գնալ Չարենցավան՝ իր ծանոթի մոտ:
Կինն սկսել է մեղադրել նրան, որ սիրուհիների մոտ է գնում, բայց ամուսինն, այնուամենայնիվ, մեկնել է: Ավելի ուշ ամուսինը մորից տեղեկացել է, թե կինը տաքսի է փնտրում, որ գնա իր հետևից: Կնոջ այս պահվածքից զայրացած՝ ամուսինը վերադարձել է, վիճաբանել կնոջ հետ: Ընդ որում, կինը գտնվել է իր մյուս քրոջ տանը, եւ ամուսինը տաքսիով գնացել է նախ նրա հետեւից, նստեցրել մեքենան, շարժվել տուն ու ճանապարհին սկսել ծեծը։ Ընդ որում, քրեական գործի նյութերի համաձայն, ամուսինը կնոջը բռունցքներով սկսել է ծեծել դեռեւս տաքսու մեջ եւ դադարեցրել է միայն այն բանից հետո, երբ վարորդն ասել է, որ իր մեքենան վիճելու և կռվելու տեղ չէ՝ պահանջելով դադարեցնել վեճը։ Ժամը 22։30-ից 23։00-ի սահմաններում ամուսինները հասել են իրենց վագոն-տնակի մոտ:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը