Զինյալներն Իրաքում սահմանակետ են գրավել. 30 մարդ է զոհվել
Իրաքում սուննի զինյալները գրավել են Սիրիային սահմանակից անցակետ. բախման ընթացքում 30 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»–ը։ Հարձակումը տեղի է ունեցել Էլ–Կայմ սահմանային քաղաքում, որը տեղակայված է Բաղդադից հյուսիս–արևմուտք՝ 400 կմ հեռավորության վրա, Անբար նահանգում։ Մաքսակետի ու սահմանակետի համար մարտը տևել է մոտ մեկ օր։
Ինչպես նշում է գործակալությունը, սահմանակետի գրավումը թույլ կտածանր սպառազինությամբ զինյալների ստորաբաժանումներին անխոչընդոտ անցնել սահմանը։
Զինյալներն Իրաքում սահմանակետ են գրավել. 30 մարդ է զոհվել
Իրաքում սուննի զինյալները գրավել են Սիրիային սահմանակից անցակետ. բախման ընթացքում 30 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press»–ը։ Հարձակումը տեղի է ունեցել Էլ–Կայմ սահմանային քաղաքում, որը տեղակայված է Բաղդադից հյուսիս–արևմուտք՝ 400 կմ հեռավորության վրա, Անբար նահանգում։ Մաքսակետի ու սահմանակետի համար մարտը տևել է մոտ մեկ օր։
Ինչպես նշում է գործակալությունը, սահմանակետի գրավումը թույլ կտա ծանր սպառազինությամբ զինյալների ստորաբաժանումներին անխոչընդոտ անցնել սահմանը։
Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։