Ընտրակեղծիքներով խորհրդարանում հայտնված ՀՀԿ–ն՝ ընտրությունները կեղծելու տեխնոլոգիան՝ որպես օժիտ, իր հետ բերել է նաև ԱԺ։
Այսօր արդեն երերուն մեծամասնություն ունեցող ՀՀԿ–ն գտել է քվորում ապահովելու ելքը՝ ձայներ կեղծող «շրջիկ խմբերի» դեսանտն իջեցնելով ԱԺ։
Հիշեցնենք, որ երբ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում նույն ՀՀԿ–ականների համար բավականին անսպասելի նշանակվեց Վահրամ Բաղդասարյանը, նրա առաջին հայտարարարություններից մեկն էլ իր խմբակցության անդամներին ուրիշի փոխարեն քվեարկելն արգելելն էր։
«Այդպիսի «արջի ծառայություններ» մեզ հարկավոր չեն»,-ասաց Վ. Բաղդասարյանը։
Ստացվում է, Գալուստ Սահակյանի օրոք հարկավոր էին, իր որոք հարկավոր չեն։ Չնայած, պարզվում է, այո՛, այժմ ՀՀԿ–ականներն իրոք ուրիշի փոխարեն կոճակ չեն սեղմում, բայց դա չի նշանակում, որ քվեարկությունների արդյունքները չեն կեղծվում. լուսատախտակին՝ բացակա պատգամավորների տեղում, այնուամենայնիվ, վառվո՛ւմ է կանաչ լույսը՝ ազդարարելով, որ նրանք կողմ են քվեարկել։
Նույնը եղավ նաև նախօրեին, երբ 2014թ. հունիսի 18-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքները հունիսի 21-ին՝ մինչև օրակարգային հարցերի սպառումը շարունակելու մասին հարցի քվեարկության ժամանակ ՀՀԿ–ականներ Մուրադ Մուրադյանը և Հակոբ Հակոբյանը բացակայում էին, սակայն լուսատախտակը, ինչպես նաև ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված անհատական քվեարկությունների ցանկը ցույց են տալիս, որ նրանք կողմ են քվեարկել։
Հիշեցնենք, Սպարտակ Մելիքյանը բորբոքված պնդում էր, որ ինքն ուրիշի փոխարեն կոճակ չի՛ սեղմել (Մուրադ Մուրադյանը հենց նրա կողքին է նստում), և դահլիճում գտնվող օպերատորների խոսքով՝ սուտ չէր պնդում։ Մնում է միայն մեկ տարբերակ, ձայներ կեղծելու տեխնոլոգիան ՀՀԿ–ն կատարելագործել է՝ ընտրակեղծիքներով քվորում ապահովելու և լցոնումներ կատարելու խնդիրը դնելով ԱԺ քարտուղարության վրա։
Փաստորեն, ստացվում է, որ իշխանությունն արդեն ԱԺ–ում է մեր աչքի առաջ «ափաշքյարա» կեղծում ձայները, բայց դե փաստաթղթերով ամեն ինչ մաքուր է՝ իրոք քվեարկել է այնքան մարդ, որքան հայտարարվել է (չնայած, կրկնենք, այդքան պատգամավոր դահլիճում չի եղել)։ Պետբյուջեի նման՝ փաստաթղթերով ամեն ինչ մաքուր է, բայց դե տակը՝ ոտքից գլուխ, «ատկատ»։
Սա իսկական մարտահրավեր է բոլորին՝ սկսած շարքային քաղաքացուց, մինչև քաղաքական առողջ ուժերը։ Լուծումն էլ մեկն է՝ իշխանափոխություն, այլ տարբերակ չկա՛, այլապես իշխանությունն իր լկտիությունն ամեն անգամ կատարելագործում է, և անհնար է դառնում ընթացիկ հակազդող քայլերով դրա դեմն առնելը։
Ով չվերցնի իշխանության նետած այս ձեռնոցը, կմնա դրա, հետևաբար նաև՝ երկրի ավերակների տակ։
Կուտակային մեքենայություն (տեսանյութ)

Արեգնազ Մանուկյան