Քառյակի 12 կետերը վերաբերում են Սերժ Սարգսյանի մասնավոր շահերին։ Չորս քաղաքական ուժերը պահանջում են իշխանություններից դադարեցնել պետության ու հասարակության հաշվին փող աշխատելու գործունեությունը։
Շատերին է հայտնի, որ Սերժը Բաղրամյան 26–ը վերածել է բիզնես–կանտոռայի և զբաղված է փող հաշվելով։ Քառյակը պահանջում է դադարեցնել այդ արատավոր պրակտիկան։ Սերժ Սարգսյանը, բնականաբար, դիմադրում է, քանզի եթե կատարի այդ 12 պահանջները, ապա անիմաստ կդառնա նրա իշխանությունը, որը հիմնված է «իշխանություն–փող–իշխանություն'–փող'–իշխանություն''–փող''... » բանաձևի վրա։
«Վերջի բոլշևիկի» դիմադրությունը տարբեր դրսևորումներ է ստանում։ Նա «անկախ» լրատվամիջոցներին ու դրանց տիրույթներում հայտնված ոչ պակաս «անկախ» գործիչներին քսի է տվել քառյակի վրա։ Սրանց հիմնական ֆունկցիան այն է, որ պետք է քննադատեն երկրում տիրող իրավիճակը, քննադատեն 12 կետերը, հանդես գան «արմատական» պահանջներով, հեղափոխություն անեն սոցիալական ցանցերում և պահանջեն ... քառյակի հրաժարականը։ Այս ճակատում աշխատանքը գործավարձային է՝ առանց օրապահիկի։
«Անկախներին» թույլատրված է Սերժին էլ քննադատել, բայց այնպես՝ ձեռքի հետ՝ «Եկեք մի կողմ թողնենք Սերժ Սարգսյանին, քանզի նրա հետ ամեն ինչ պարզ է» էժանագին «տրյուկի» կիրառմամբ։ Հիմնական թիրախը, կրկնեմ, քառյակն է, հատկապես դրա մաս կազմող ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը։
Բացի տեղեկատվական դաշտի իր զինվորների օգնությամբ պաշտպանվելուց՝ Սերժը նաև այլ քայլեր է ձեռնարկում։ Նա, օրինակ, Երևանի փողոցները կարմիր ներկի օգնությամբ փողի աղբյուր դարձրած իր մանկության ընկերների միջոցով հանդես է գալիս հայտարարությամբ։ Սերժն իր չուզողներին առաջարկում է գնել ասֆալտից փող սարքելու բիզնեսը՝ «լացելով», թե, իբր, ինքն իրականում գերշահույթներ չի ստանում, այլ ընդամենը բավարարվում է 10-12 տոկոս շահութաբերությամբ։
Շատերն այն կարծիքին են, որ կարմիր կետագծերի բիզնեսը վաճառքի հանելով՝ Սերժն իր հետքերն է մաքրում, և փորձում է միևնույն ժամանակ փող պոկել Հայաստանից։ Այդպես է դա, թե ոչ, ժամանակը ցույց կտա։
Այս ամենի համատեքստում հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչքա՞ն է ուզելու հանրահայտ Սաշիկն իր փայերից ազատվելու դիմաց։
Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում, Սերժի եղբայր Սաշիկի գործերը հեչ լավ չեն, քանզի ամբողջ Հայաստանը նրա հետ «կիսովի» փայ է՝ 70/30 հարաբերակցությամբ։
Մենք հասկանում ենք, որ Սաշիկը հավաքական կերպար է ու նաև՝ շեղող թիրախ հանրության համար։ Գլխավոր «Սաշիկը» Բաղրամյան 26–ում է նստած, և հենց նա էլ փայ է մտնում այլոց բիզնեսներում հարկային ճնշումների կամ սեփականության խլոցիի միջոցով։
Չի բացառվում, որ մի օր էլ գլխավոր «Սաշիկը» մամլո հաղորդագրություն տարածի ու հայտարարի, թե քանի որ հայ ժողովուրդն աչքը տնկել է իր փայերի վրա, ուստի ինքը վաճառքի է հանում դրանք, ու ցանկացած իրավաբանական ու ֆիզիկական անձ դրանք կարող է գնել՝ վճարելով նաև բոլոր այն չարչարանքների գինը, որը «Սաշիկը» ներդրել է փայ մտնելու ընթացքում։
Վատ թեմա չէ, հը՞, Հ1–ին հյուրընկալվելու և մշտաժպիտ Նվեր Մնացականյանին հարցազրույց տալու համար։
Սերժ Սարգսյանն, իր փայերն առաջարկելով, կարող է ներկայանալ որպես Հայաստանում ստեղծված իրավիճակի զոհ ու հակաօլիգարխիկ պայքարի շրջանակներում խնդրել հանրության աջակցությունը սահմանադրական փոփոխությունների հարցում։ Փոփոխություններ, որոնց շնորհիվ «Սաշիկի» փայերը կպաշտպանվեն սահմանադրական նորմի ուժով։
Ինչքանո՞վ կվաճառի Սաշիկն իր փայերը

Սևակ Մինասյան