Լրահոս

23.06.2014 09:42


Ուրուգվայական կինոն` Երևանում

Ուրուգվայական կինոն` Երևանում

Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության և մշակույթի նախարարության և Արգենտինայի հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո հուլիսի 2-9-ը Երևանում տեղի կունենա ուրուգվայական ֆիլմերի առաջին ցուցադրությունը:

Ցուցադրությունն անցկացվելու է արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, ով տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի և Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջև մշակութային փոխանակում՝ կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություն Երևանում:

Ֆիլմերի այս ցուցադրության գլխավոր նպատակն է ներկայացնել ուրուգվայական ֆիլմերի առանձնահատկությունները ընտրողական ծրագրի միջոցով, որը ներառում է վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ընտրանի, որոնք արտացոլում են երկրի ոգին՝ իր պատմության, երաժշտության և ինքնատիպության միջոցով:

Կինեմոտոգրաֆիական այս ծրագիրը որն նպատակ ունի ոչ միայն միջմշակութային կապի զարգացման, այլ նաև դերասանների համար նոր հնարավորությունների ստեղծման և համագործակցության շրջանակների ընդլայնման։

Ֆիլմերը կցուցադրվեն նկարահանված օրիգինալ լեզվով՝ անգլերեն տողատակերով: Ցուցադրությունը տեղի կունենա Թումո կենտրոնում և «The Club»-ում:

Մուտքն ազատ է։

Այս խորագրի վերջին նյութերը