ՀԿ-ը կոչ է անում միանալ քառյակի 12 կետերի պահանջին
«Ռեֆորմ հանուն ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը ելնելով ներքաղաքական, արտաքին-դիվանագիտական, երկրի առաջ ծառացած օրհասական իրավիճակից, դիտարկելով՝ հասարակական սեկտորի, քաղաքացիական շարժումների, քաղաքական ուժերի գործունեությունը, մարտավարություններն և ստեղծված իրավիճակից ելքերի տարբերակները, առավել նպատակային և թիրախային է համարում ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն կուսակցությունների քառյակի իշխանություններին ներկայացրած առաջնահերթ պահանջների 12 կետանոց փաթեթը, որի կատարման համար քառյակը ՀՀ իշխանություններին ժամանակ է տվել մինչև սույն թվականի սեպտեմբերի վերջը:
«Ռեֆորմ հանուն ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը ականջալուր լինելով 2014 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդմանը, ըստ որի՝ «Ժամանակն է, հետևապես, որ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը, գործարար աշխարհը հոգով ու մտքով ընկալեն Հայաստանի փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի ողջ իմաստը, որովհետև այդ պահը կորցնելու պատասխանատվությունը ընկնելու է առանց բացառության բոլորիս վրա...», կոչ է անում իրավական, սոցիալական, քաղաքացիական դաշտում գործող հասարակական կազմակերպություններին միանալ 12 կետերի պահանջին, քանզի դրանք մշակված են հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների ամենաառաջնային կենսական, անվտանգության ապահովման, երկրի պատվի ու արժանապատվության պահպանման ու վերականգնման, սոցիալական և էկոլոգիական հարցերը: Համոզված ենք, որ առաջիկա աշունը թեժ և բեկումնային է լինելու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, այդ իսկ պատճառով, այժմ, առավել քան երբեք արդիական է համախմբումը և հստակ ծրագրային քայլերով առաջ շարժվելը, առանց բախտախնդրությունների և հասարակական ակտիվ զանգվածների ուշադրությունը երկրորդական կամ արհեստածին բողոքի օջախների վրա ուղղելու:
«Ռեֆորմ հանուն ժողովրդավարության զարգացման» ՀԿ խորհուրդ