Էդվարդ Նալբանդյան. «Ռուսաստանը փորձում է անել ամեն հնարավորը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում»
Այսօր կայացել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Հայաստանում պաշտոնական այցով գտնցվող նրա ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Երկկողմ բանակցություններից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը կարող է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ Է. Նալբանդյանն ասել է. «Ռուսաստանը կարող է և փորձում է անել ամեն հնարավորը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործում։ Սերգեյ Լավրովը ներկա է եղել 2009 թ. հոկտեմբերին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը, ինչը ևս խորհրդանշում է ՌԴ-ի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:
ՌԴ ԱԳ ղեկավարն էլ վստահեցրեց, որ Ռուսաստանը աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ «Արձանագրությունները ստորագրելուց առաջ էլ, հետո էլ մենք պատրաստակամություն ենք հայտնել մեր ներդրումն ունենալ այն բոլոր ձևաչափերում, որոնք կբավարարեն Հայաստանին և Թուրքիային»,–ասել է Լավրովը։

7or.am