Լրահոս

23.06.2014 14:45


Երիտասարդները կոտրում են կարծրատիպերը

Երիտասարդները կոտրում են կարծրատիպերը

Շաբաթվա ընթացքում 41 երիտասարդներ Հայաստանից, Խորվատիայից, Վրաստանից, Իտալիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Իսպանիայից և Ուկրաինայից կմասնակցեն Աղվերանում անցկացվող «Քայլ Առաջ» երիտասարդների միջազգային փոխանակման ծրագրին, որի նպատակն է խթանել երիտասարդների շրջանում հանդուրժողականությունը և օգնել նրանց կոտրել կարծրատիպերը՝ այլ ազգությունների և մշակույթների նկատմամբ։

– Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան մոտիկից ծանոթանալ ներկայացված երկրների մշակույթին և սովորույթներին, ինչպես նաև բացահայտել կարծրատիպերի ձևավորման աղբյուրները, – նշեց պատասխանատու կազմակերպության նախագահ Աննա Պլուզյանը։ – Բացի այդ մենք կցանկանայիք նաև խթանել հարգանքը այլ մշակույթների նկատմամբ։

Ծրագրի նպատակն է ստեղծել հարթակ միջմշակութային երկխոսության համար և այս կերպ բարձրացնել մասնակիցների ճանաչողականությունը և իրազեկությունը այլ մշակույթների վերաբերյալ։

Ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին ներկայացնել իրենց մշակույթը այլ երկրների երիտասարդներին, ինչպես նաև ճանաչել այլ մշակույթները և նրանց արժեքները։ Այս ծրագրի ընթացքում մասնակիցները կընդգրկվեն ստեղծագործական տարբեր աշխատանքային խմբերում, կմասնակցեն զանազան քննարկումների և թիմային խաղերի, ինչը կօգնի նրանց լինել ավելի ինքնավստահ, թույլ կտա կոտրել կարծրատիպերը այլ մշակույթների վերաբերյալ և ստեղծել ընդհանուր փոխըմբռնման մթնոլորտ։

Մասնակիցները նաև հնարավորություն կունենան այցելել Հայաստանի մշակութային վայրեր և մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին և արժեքներին։

«Քայլ Առաջ» երիտասարդների փոխանակման ծրագիրն կշարունակվի մինչև հունիսի 27-ը։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության «Youth in Action» ծրագրի շրջանակներում և իրականացվում է Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության միջոցով։

Այս խորագրի վերջին նյութերը