Լրահոս

23.06.2014 15:46


Ոստիկանությունում օպերատորին հարվածել են և գցել գետնին

Ոստիկանությունում օպերատորին հարվածել են և գցել գետնին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկաններն այսօր բռնությամբ բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրասենյակի մոտ ակցիա իրականացնող մի քանի տասնյակ ակտիվիստների: Այժմ ակտիվիստները գտնվում են Երեւանի ոստիկանության կենտրոնի բաժանմունքում: Տեղեկացրել ենք նաեւ, որ ոստիկանության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել նաեւ օպերատոր Սարգիս Գեւորգյանին: Սարգիս Գեւորգյանը ոստիկանության բաժանմունքից հեռախոսով հայտնեց, որ ներսում իրեն հարվածել են, ու գցել են գետնին: Ոստիկանության մոտ է փաստաբան Ավագ Լալայանը, ում սակայն, ներս չեն թողնում մտնել: ilur.am-ի թղթակիցը հայտնում է նաեւ, որ ոստիկանության մոտ է ժամանել նաեւ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը