ՀՀ ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանն ամփոփել է գյուղատնտեսական տարին և նշել, որ Հայաստանի գյուղատնտեսությունը անմխիթար վիճակում է՝ բանջարեղենի արտադրությունում 2010թ. 35-40% անկում է արձանագրվել, նվազել է պտղի բերքի ծավալը, նախորդ տարվա համեմատ 20%-ով պակաս է եղել նաև հավաքված խաղողի բերքը, շուրջ 30%-ով անկում է ապրել հացազգիների արտադրությունը, անասնապահության ոլորտում գրանցվել է 10-15% անկում, կարտոֆիլի ցանքատարածությունները պակասել են 8-10 հազ. հա-ով։
Բերբերյանը նաև նշել է՝ քանի որ այսօր պետական կառույցները չեն կարողանում կարտոֆիլի պաշարներ գնել, այն փոխարինում են մակարոնեղենով։
-Այսօր նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 հազ. հա-ով պակաս աշնանացան է արվել։ Դրա համար ոչ մեկը պատասխանատվություն չի կրում։ Ավելի սարսափելի բան ասեմ՝ այսօր կրծողներն ուղղակի ոչնչացնում են ցորենի նոր ծիլերը։ Եկեք ճիշտն ասենք՝ այսօր կրծողների համաճարակ է Հայաստանում։ Մենք դեռ գարնանն էինք այդ մասին զգուշացնում։ Ոչի՛նչ չարվեց,-նշել է նա՝ ընդգծելով, որ մարզպետարաններին հատկացվող թունաքիմիկատները գնում են անհայտ ուղղությամբ և այդպես էլ գյուղացուն չեն հասնում.
-Էն կուրծք ծեծողները, որ գարնանն ասում էին, թե ոչխարի մսի գինը կվերականգնվի, սխալվել են։ Ոչխարի միսը թա՛նկ է։ Դրա համար ասում են՝ ստի ոտքը կարճ է։ Հիշում եք, չէ՞, որ գարնանը նախարարության մասնագետները հայտարարում էին՝ գինը վերականգնվելու է։
Ագրարագյուղացիական միության նախագահը նշել է նաև, որ Գյուղատնտեսության նախարարության «մասնագետները» ոլորտից չեն հասկանում, ստեղծված իրավիճակն էլ վարվող սխալ կադրային քաղաքականության արդյունք է։
Այսօր կրծողների համաճարակ է Հայաստանում