Լրահոս

24.06.2014 09:56


Նախկին նախարարը բոլոր աշխատակիցներին հրահանգե՞լ էր քեֆ-ուրախություններն անել իր ռեստորանում

Նախկին նախարարը բոլոր աշխատակիցներին հրահանգե՞լ էր քեֆ-ուրախություններն անել իր ռեստորանում

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը նախարար աշխատելու տարիներին սովորություն է ունեցել իր աշխատակիցներին «գործուղել» իրեն պատկանող «Նոր Ռեժանս» ռեստորանային համալիր:

«Բանն այն է, որ նախկին նախարարն իր աշխատակիցներին հրահանգել էր, որպեսզի բոլորն անխտիր իրենց հարսանիքները, ծննդյան արարողությունները, քեֆ-ուրախություններն անցկացնեն հենց այդ ռեստորանում: Անգամ նշվում է, որ Ա. Հարությունյանն իր աշխատակիցներին ասել էր, որ կարող են աշխատանքի ժամերին՝ ընդմիջումներն անել այնտեղ, ու եթե ուշանան, ոչինչ, չի բարկանալու դրա համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը