Մի շարք քաղաքացիներ անօրինական կերպով բերման են ենթարկվել
23.06.2014թ.-ին, ժամը 13.50-ի սահմաններում «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» ակցիայի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ: Արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների, այդ թվում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Արա Կարագյոզյանի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել և գործադրվել բռնություն: Արդյունքում մի շարք քաղաքացիներ անօրինական կերպով բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ Ա. Կարագյոզյանը տեղափոխել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանների նման ոչ օրինական գործելաոճը և ՀՀ ոստիկանապետից պահանջում է կատարել դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, իսկ իրավախախտում թույլ տված ոստիկաններին՝ ենթարկել օրենքով սահմանված պատասխանատվության:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա