Լրահոս

24.06.2014 20:41


Ռուսաստանցի հրեա գործարարները ձայնագրել են աշխարհի ամենաերկար երգը

Ռուսաստանցի հրեա գործարարները ձայնագրել են աշխարհի ամենաերկար երգը

«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հրեական ծագում ունեցող ռուսաստանցի գործարարները, ովքեր ընդգրկված են «Forbes»-ի տարբեր վարկանշային աղյուսակներում, ինչպես նաև մշակույթի հայտնի գործիչներ այսօր կատարել են աշխարհի ամենաերկար երգը։

Ըստ Ռուսաստանի հրեական կոնգրեսի մամուլի ծառայության՝ երգը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում։

Աշխարհի ամենաերկար երգի ձայնագրման համար ընտրվել է հայտնի «Hallelujah» ստեղծագործությունը, որի հեղինակը հրեական ծագում ունեցող Լեոնարդ Քոենն է։

Բացառիկ երաժշտական մարաթոնն անվանվել է «5775». ուղիղ այսքան մարդ է մասնակցելու է դրա ձայնագրմանը։ Կազմակերպիչները հույս ունեն, որ երգը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում միանգամից 3 անվանակարգում՝ երբևէ ձայնագրված ամենաերկար երգ, երգ, որի ձայնագրմանը մասնակցել են ամենամեծ թվով կատարողներ, և երգ, որի ձայնագրմանը մասնակցել են ամենաշատ թվով երկրներից կատարողներ։

Այս խորագրի վերջին նյութերը