Լրահոս

24.06.2014 11:10


Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ նախագահի Հայաստանի համար անընդունելի հայտարարության վերաբերյալ

Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ նախագահի  Հայաստանի համար անընդունելի հայտարարության վերաբերյալ

«Ես ինքս էլ մամուլից եմ ծանոթացել ԵԽԽՎ նախագահի այդ հայտարարությանը և եթե այդպիսի հայտարարություն իսկապես արվել է, ապա ինձ համար դա առնվազն զարմանալի էր, քանի որ մինչ այս պահը իր սկզբունքայնությամբ հայտնի Ան Բրասորը միշտ շատ զուսպ է եղել իր գնահատականներում և երբեք չի փորձել մտնել այն տիրույթ, այն տարածք, որը գտնվում է բացարձակապես այլ մանդատի` ԵԱՀԿ Մինսկի ենթակայության ներքո»,-Ստրասբուրգից Panorama.am-ին փոխանցեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ի պատասխան այն հարցի, թե ըստ լրատվամիջոցների` նախօրեին ԵԽԽՎ նախագահ Ան Բրասորը Հայաստանի համար ոչ ընդունելի հայտարարություն է հնչեցրել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` խոսելով Ադրբեջանի նախաձեռնության մասին, որի տակ ստորագրել է 58 պատգամավոր, և որը ենթադրում է հայկական պատվիրակության հանդեպ պատժամիջոցների կիրառում, ձայնի իրավունքից զրկում:
Ըստ այդմ, Ան Բրասորը հայտարարել է, թե Ադրբեջանի նախաձեռնությունը կքննարկվի հունիսի 27-ի առավոտյան Բյուրոյի նիստում։ Այնուհետև, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության թեմային՝ ասել է, թե իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այստեղ երկու խնդիր լինել չի կարող:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախաձեռնությանը, Ն.Զոհրաբյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայկական պատվիրակությունը որևէ խնդիր չունի, թեև տեղեկացված են, որ հունիսի 27-ին` լիագումար նստաշրջանի փակման օրը Բյուրոն առավոտյան քննարկելու է այդ խնդիրը: Բայց և վստահ պնդեց, որ եթե ԵԽԽՎ-ն և ընդհանրապես միջազգային կառույցները չեն կորցրել իրենց սթափությունն ու տրամաբանությունը, ապա բնականաբար, 58 պատգամավորների այդ նախաձեռնությունը, որի տակ, ըստ մեր զրուցակցի, կային Ադրբեջանի թե՛ հին, թե՛ նոր լոբբիստ պատգամավորների ստորագրություններ, որևէ ընթացք չի ստանա:

Մանրամասները՝ Panorama.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը