Տնտեսական

24.06.2014 12:33


Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն աճել է

Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն աճել է

Պետական գործակալությունում գրանցված վիճակագրությամբ Հայաստանում գործազրկության թիվը կազմում է 16,2%: 2014թ. հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 64.9 հազար, որից 46.6 հազարը կանայք են: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 95.4%-ը կամ 61.9 հազար մարդ: Այս ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.7%-ով։

Հունիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 4355 գործազուրկ, որոնցից 3012-ը կանայք են։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասել է Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը։ Ըստ բանախոսի՝ հունիսի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 4277 աշխատանք փնտրող, նրնցից 2572-ը՝ կին:

Թե ինչու են գործազրկության բարձր ցուցանիշի պայմաններում, թվերն այսպիսին, Արտակ Մանգասարյանը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Հասարակության մեջ կա որոշակի կարծրատիպ, ուստի տղամարդիկ խուսափում են դիմել զբաղվածության պետական գործակալությանը: Տղամարդիկ խուսափում են գրանցվել, ինչպես նաև երիտասարդները, վերադառնալով բանակից մտածում են այլ ուղղություններով գնալ, մինչդեռ ՀՀ-ում բազմաթիվ աշխատեղեր չեն լրացվում՝ հարմար շահառուներ չլինելու պատճառով»,։

Հարցին, թե աշխատաշուկայում հատկապես ո՞ր մասնագիտություններն են պահանջարկ ունեցողները, բանախոսը պատասխանեց.

«Որքան էլ զարմանալի է, մեծ պահանջարկ կա բժիշկների, բուժքույրերի, ուսուցիչների՝ հատկապես մարզերում, օպերատորների, ճարտարապետների»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը