Լրահոս

24.06.2014 21:54


Հայաստանի ռուսական ռազմակայանում կտեղադրվի Կալաշնիկովի արձանը

Հայաստանի ռուսական ռազմակայանում կտեղադրվի Կալաշնիկովի արձանը

Ռուսաստանի հարավային զինվորական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմակայանում տեղի է ունեցել զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ- ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությանը:

Կալաշնիկովի 2 մետր 87 սանտիմետրանոց քարե արձանն այսպիսի տեսք է ունենալու՝ Կալաշնիկովի ձեռքերի ափերում՝ աղավնի, իսկ արձանի պատվանդանին՝ ավտոմատ, հարթակի դիմաց՝ երկրագունդ, որը, ըստ հեղինակների, կարտահայտի զինագործի համաշխարհային ճանաչումը:

Զինված ուժերի պահեստազորի սպաների միության ազգային ընկերակցության նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Յուրի Կլյոնովը Գյումրիում «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Կալաշնիկովի արձանը տեղադրելու գաղափարի հեղինակը պետերբուրգցի բարերար և հասարակական գործիչ, պահեստազորի մայոր Հրաչյա Պողոսյանն է, ով Հայաստան էր այցելել մի խումբ վետերանների հետ, որոնք անձամբ ճանաչում էին հանրահայտ զինագործին:

Պահեստազորի գնդապետ Յուրի Կլյոնովը նշել է, որ Հրաչյա Պողոսյանն ինը հուշահամալիր է ստեղծել՝ նվիրված խորհրդային զոհված զինվորներին, իսկ Միխայիլ Կալաշնիկովի արձանը տեղադրելու հետ մեկտեղ՝ իր վրա է վերցրել նաև 102-րդ ռազմակայանի թանգարանը վերանորոգելու գործը, որտեղ ապագայում իրենց արժանի տեղը կունենան Պետերբուրգի թանգարանների նվերները:

Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի տարածքում Կալաշնիկովի արձանը տեղադրվելու է մինչև այս տարվա հոկտեմբերի վերջը:

Այս խորագրի վերջին նյութերը