Լրահոս

24.06.2014 22:05


Եգիպտոսի ԱԳՆ–ն Արևմուտքից պահանջել է չմիջամտել երկրի ներքին գործերին

Եգիպտոսի ԱԳՆ–ն Արևմուտքից պահանջել է չմիջամտել երկրի ներքին գործերին

Եգիպտոսի ԱԳՆ-ն անընդունելի է համարում երկրի արդարադատության համակարգին ուղղված Արևմուտքի քննադատությունը։ Պաշտոնական Կահիրեն օտարերկրյա պետություններին կոչ է անում չմիջամտել երկրի ներքին գործերին։ «Ալ-Ահրամ» գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ԱԳՆ-ն հանդես է եկել նման հայտարարությմաբ այն բանից հետո, երբ արևմտյան երկրները սուր քննադատության են ենթարկել «Ալ–Ջազիրա» հեռուստաընկերության աշխատակիցների գործով դատական վճիռը։

«Մենք մերժում ենք օտարերկրյա պետությունների ցանկացած մեկնաբանություն, որը կասկածի տակ է դնում եգիպտական արդարադատության անկախությունը»,–ասված է Եգիպտոսի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ նախօրեին «Ալ–Ջազիրա» հեռուստաընկերության 7 աշխատակից դատապարտվել է 7-ական տարվա ազատազարկման։

Այս խորագրի վերջին նյութերը