Քաղաքական

24.06.2014 14:00


Արամ Մանուկյան. «Մի խումբ սպորի նման նստած ծծում են արյունը, մնացածը՝ չորանում»

Արամ Մանուկյան. «Մի խումբ սպորի նման նստած ծծում են արյունը, մնացածը՝ չորանում»

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձել է մի շարք հրատապ հարցերի, երկրի ներքաղաքկան իրավիճակին։ Մասնավորապես, երեկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հանդես եկող քաղաքացիների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների վերաբերյալ պատգամավորն ասել է. «Իշխանությունն այսօր մտածում է թիթեռնիկի, մորեխի հոգեբանությամբ՝ այսօր սնվեն, այսօր ոչնչացնեն, վաղը ինչ կլինի չգիտեմ։ Այսօր Ստրասբուրգում տեղի է ունենում նստաշրջան, որտեղ մեր պատվիրակությունը նաև խոսում է Հայաստանի ժողովրդավարության ընթացքի մասին։ 26 քաղաքացի եք ծեծել, ձեռբակալել եք, ձեռնաշղթաներով բերել եք՝ քարշ տալով մի քանի հարկ»։ Պատգամավորը նշել է, որ նման քայլերով իշխանությունը վնասում է երկրին ու նրա վարկանիշին։ Ըստ Մանուկյանի՝ վնասը Հայաստանին է, ինչի արդյունքում հիասթափություն, արտագաղթ։ Պատգամավորը նշել է, որ քաղաքացիների բողոքը ինքնաբուխ է եղել, հավելելով. «Հասարակությունը պետք է ինքն իր իրավունքը պահի։ Ես, իմ նմանները, այն երեխաների նմանները (երեկվա բողոքի ակցիայի մասնակիցները) հերիք չենք։ Հերիք չենք Սերժի ախորժակը պահելու, նրա ընտանիքի ախորժակը զսպելու համար»։ Խոսելով երկրում տիրող իրավիճակի մասին՝ ՀԱԿ խմբակցության պատգամվորը շեշտել է, թե «մի խումբ սպորի նման նստած ծծում են արյունը, մնացածը՝ չորանում»։ «Մեր երկրում քաղաքական ճգնաժամ է հասունանում։ Ես չէի ցանկանա, որ լարվածությունն ծայրահեղ սրվեր։ Հայաստանը չունի այն ռեսուրսները, որ դիմակայի և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերներին։ Ուկրաինայի դեպքերը մեր աչքի առջև են։ Ուկրաինան դարձավ երկու հզոր քաղաքական բևեռների թատերաբեմ, և արդյուքնում տուժում է ժողովուրդը,– ասել է պատգամավորը՝ հավելելով,–Հայաստանը պետք է հնարավորինս փորձի իր խնդիրները ներսում կարգավորել առանց կոնֆլիկտների։ Եվ հաճախ իշխանությունն ուղղակի չարաշահում է ընդդիմության այս մտածելակերպը, որ մենք մեր երկիրն արկածների չենք տանում»։ Մանուկյանը անդրադարձլ է նաև աշնանը սպասվող գործընթացներին՝ մասնավորապես քառյակի անելիքներին։ «Դուք գիտեք՝ մեր ուժը ժողովուրդն է։ Մենք աշնանը կփորձենք շատ ժողովուրդ հավաքել քառյակի համատեղ հանրահավաքին, և այն ժամանակ փորձել մեր ճնշումների մեխանիզմները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը