ՀԱԿ պատգամավոր. «Իշխանությունն ավելի արագ քայլերով է թուլանալու»
«Հանրապետականներըմեծդժվարությամբենանցկացնումօրենքներհիմնականումապահովելով 66,67,68 ձայն, որըհանրապետականներիվերջինռեսուրսնէ»,–այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Բանախոսը հերթական անգամ շեշտել է անցնցում իշխանափոխության կարևորությունը։ «Ավիլի լավ է տեղի ունենա ներքին, հանգիստ իշխանափոխություն։ Հանրապետականիմիմասըպետք է հասկանա, որբավականէՍերժՍարգսյանինկուլտսարքելով՝կույրձևանալ, ուանելբոլորայնհրահանգները, որընատալիսէ։ Հույս ունեմ, որ նրանց մեջ քաղաքացին կարթնանա»,–ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղարը՝ նշելով, որ աշնաննընդդիմության 53 ձայննավելիլուրջարդյունքներկտա։ Բանախոսն ընդգծել է, որ իշխանությունն ավելի արագ քայլերով է թուլանալու, իսկ դա նպաստելու է ընդդիմության ավելի մերձենալուն, ավելի կառուցողական, ավելի կոշտ քայլերի գնալուն. «Համոզված եմ դրանում և դուք ամենաուշը սեպտեմբերին դրանում կհամոզվեք»,–ասել է պատգամավորը։
ՀԱԿ պատգամավոր. «Իշխանությունն ավելի արագ քայլերով է թուլանալու»
«Հանրապետականները մեծ դժվարությամբ են անցկացնում օրենքներ հիմնականում ապահովելով 66, 67, 68 ձայն, որը հանրապետականների վերջին ռեսուրսն է»,–այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Բանախոսը հերթական անգամ շեշտել է անցնցում իշխանափոխության կարևորությունը։ «Ավիլի լավ է տեղի ունենա ներքին, հանգիստ իշխանափոխություն։ Հանրապետականի մի մասը պետք է հասկանա, որ բավական է Սերժ Սարգսյանին կուլտ սարքելով՝ կույր ձևանալ, ու անել բոլոր այն հրահանգները, որը նա տալիս է։ Հույս ունեմ, որ նրանց մեջ քաղաքացին կարթնանա»,–ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղարը՝ նշելով, որ աշնանն ընդդիմության 53 ձայնն ավելի լուրջ արդյունքներ կտա։ Բանախոսն ընդգծել է, որ իշխանությունն ավելի արագ քայլերով է թուլանալու, իսկ դա նպաստելու է ընդդիմության ավելի մերձենալուն, ավելի կառուցողական, ավելի կոշտ քայլերի գնալուն. «Համոզված եմ դրանում և դուք ամենաուշը սեպտեմբերին դրանում կհամոզվեք»,–ասել է պատգամավորը։
7or.am