Մասնակցության հրավեր. «Հայաստանի և Արցախի երիտասարդները հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային արշավ-մրցույթ
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ընդունում է հայտեր «Հայաստանի և Արցախի երիտասարդները հանուն ծխելու դեմ պայքարի» հակածխախոտային արշավի շրջանակներում մրցույթին մասնակցելու համար:
Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների տեղեկացվածության մակարդակը ծխախոտի վնասակարության վերաբերյալ:
Մրցույթին կարող են մասնակցել 16-35 տարեկան Հայաստանի և Արցախի երիտասարդները: Մրցույթի արդյունքում ընտրվելու են 40 մասնակից Հայաստանից և 20 մասնակից Արցախից, որոնք ս.թ. հոկտեմբերին մասնակցելու են Արցախում կայանալիք եռօրյա միջոցառմանը: Մասնակիցները հնարավորություն կստանան շահելու Արմթաբ պլանշետ և այլ արժեքավոր մրցանակներ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը՝

https://docs.google.com/forms/d/15wW7XPBBJH4RKkTX2O7qP1Stu-pQjY08hmxqApmWTbo/viewform
Հայտը ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. սեպտեմբերի 20-ը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ