Տնտեսական

24.06.2014 15:00


Արամ Մանուկյան. «Սա թալան է»

Արամ Մանուկյան. «Սա թալան է»

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, անրադառնալով «Որոտան»-ի ՀԷԿ-ի վաճառքին, հայտնել է, որ այս հարցով դիմել է դատախազություն։ «Անհերքելիորեն և՛ իրավական և՛ տնտեսական առումներով դա հանցագործություն է պետության նկատմամբ։ Ես հետևողական եմ լինելու, քառյակը հակված է հետևողական լինել։ Այսօր մենք խորհրդակցություն ենք ունեցել քառյակում, որի մեջ մտել է «Որոտանի» հարցը, գազի, էլեկտրաէներգիայի սակագները, կուտակայինը և այլն», – ասել է պատգամավորը։ Բանախոսը շեշտել է, որ «Որոտանի» վաճառքը պետք է չեղյալ հայտարարվի՝ բերելով հետևյալ հիմնավորումները. «Նախ խախտված են օրենսդրության հետ կապված բոլոր կետերը։ Ամեն ինչ արվել է՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները։ Իսկ եթե իրենք գործարքը բերեն օրենսդրական դաշտ, ապա այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ այդքան էժան։ Ես հիմնավոր հաշվարկներ ունեմ՝ «Որոտանի» ինքնարժեքային գինը 1.5 մլրդ դոլար է կազմում»։

Պատգամավորն ընդգծել է, որ գործող իշխանությունն ունի միայն մեկ խնդիր՝ հավաքել փող իր քաղաքացիներից՝ մառանալով, որ այդ քաղաքացին մի օր կարող է վճարունակ չլինել։ Ինչ վերաբերում է էլեկտրաէնեգւայի սակագնի թանկացմանը , ՀԱԿ խմբակցության քարտուղարը նշել է. «Մի տվյալ ասեմ հոսանքի գինը գազի թանկացումից հետո պետք է ավելանար 1, 2 դրամով։ Ավելացրեցին 8 դրամով, իսկ հիմա էլ՝ 4 դրամով։ Սա թալան է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը