Հայաստանի և Հնդկաստանի միջև կստեղծվի հեռաբժշկության ցանց
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն այսօր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» փոխըմբռնման հուշագիր:
Հնդկաստանի աջակցությամբ Երևանի մեկ և մարզային 9 բժշկական կենտրոններին կհատկացվեն հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ: Դա հնարավորություն կստեղծի այդ հիվանդանոցների և Հնդկաստանի առաջատար բժշկական հաստատությունների միջև կազմակերպել մասնագիտական փոխադարձ խորհրդատվություն, փորձի և գիտելիքների փոխանակում, ինչը կբարձրացնի հիվանդությունների ախտորոշման և բուժման մակարդակը:
«Մոտ երկու տարի է, ինչ առողջապահության նախարարությունը Հնդկաստանի կառավարության հետ բանակցում է հեռաբժշկության ցանց ստեղծելու ծրագրի շուրջ: Հայկական կողմն ընդունել է տեղեկատվական-տեխնոլոգիական փորձագիտական խումբ, որոնք իրականացրել են կարիքների գնահատում և մշակել են ծրագրի իրականացման ուղղությունները»,-նշեց Սերգեյ Խաչատրյանը, ում գնահատմամբ հեռաբժշկության ցանցի ստեղծումը որակապես փոխում է որակյալ բուժօգնություն ապահովելու, հիվանդներին ախտորոշելու, երկու երկրների բժշկական կազմակերպությունների մասնագետների միջև գիտակրթական կապ հաստատելու գործընթացը:
«Այս ծրագիրը ոգևորիչ է, և հույս ունենք, որ առաջիկայում այն հաջողությամբ կպսակվի»,-ընդգծեց առողջապահության փոխնախարը` հավելելով, որ համաձայնագրի ստորագրմամբ ստեղծվում է մի համակարգ, որտեղ ներգրավված են լինելու առողջապահության առաջնային և երկրորդային օղակները:
Պատասխանելով լրագրողների հարցին` Սերգեյ Խաչատրյանը մատնանշեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի տարիներին ԱՄՆ-ի հետ հայ մասնագետների հետ հեռակապ հաստատելու առաջին հաջողված օրինակը:
«Հետագա տարիներին բժշկական տարբեր հաստատություններ ապահովված են եղել հեռակապով, սակայն համակարգային լայնածավալ միջոցառումներ չեն իրականացվել: Սա առաջին միջպետական համագործակցությունն է»,- նկատեց փոխնախարարը:
«Համոզված եմ, որ այս հուշագրի ստորագրումն առողջապահության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների ակտիվացման նոր սկիզբ է»,- նկատեց Սուրեշ Բաբուն` ընդգծելով, որ փաստաթուղթը առողջապահության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման բոլորովին նոր շրջափուլ է:
Դիվանագետը հույս հայտնեց, որ հեռաբժշկության ցանցին կարճ ժամանակում կհաջողվի դրական արդյունքներ գրանցել:
Հնդկական կողմի աջակցությամբ Հայաստանի բժիշկների, բուժքույրերի, հեռաբժշկության ոլորտում տեխնիկական աշխատողների համար կկազմակերպվեն նաև շարունակական զարգացմանն ուղղված կրթական ծրագրեր:
Հեռաբժշկության զարգացման գործում Հնդկաստանը մեծ փորձ ունի և այդ երկրի աջակցությունը խիստ օգտակար կլինի մարզային բժշկական կենտրոնների աշխատանքի բարելավման, ինչպես նաև հայ մասնագետների որակավորման բարձրացման ուղղությամբ:
Նախատեսվում է, որ ստորագրված հուշագրի շրջանակներում նշված աշխատանքներն իրականացնելու համար Հնդկաստանը կներդնի շուրջ 530.250 ԱՄՆ դոլար:
Հուշագրի ստորագրման արարողությունից անմիջապես հետո Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց ՀՀ առողջապահության նախարարը: Կողմերը անդրադարձ կատարեցին առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցության երկարամյա փորձին, ինչպես նաև քննարկեցին համագործակցության առաջիկա հեռանկարները, որոնք վերաբերում են մասնավորապես բժշկական կրթությանը, դեղագործությանը, այլ ոլորտների: