Լրահոս

25.06.2014 10:08


«Տպավորություն է, թե ինչ–որ մեկը գրազ է կրվել»

«Տպավորություն է, թե ինչ–որ մեկը գրազ է կրվել»

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է.
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:
Փաստորեն, լեգենդար մարզիկին ցուցադրելու ասպարեզ է գտնվել: Կնպաստի այս նշանակումը հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, թե ոչ՝ դժվար է ասել, բայց մի վտանգ արդեն կա: Բանն այն է, որ Վրաստանը Եվրամիության հետ է՝ ասոցացվելու, Հայաստանը՝ Եվրասիական միության, եւ այս ոչ միանշանական իրավիճակում ծանրամարտիկին դեսպան նշանակելը կարող է ընկալվել որպես Հայաստանի կողմից ուժի ցուցադրում՝ բառիս բուն իմաստով:
Իսկ եթե ավելի լուրջ՝ ապա մի հարց, այնուամենայնիվ արժե ուղղել ՀՀ իշխանություններին: Իսկ ընդհանրապես ի՞նչ կարիք կա որեւէ պաշտոն տալ Յուրի Վարդանյանին: Այնպիսի տպավորություն է, թե ինչ–որ մեկը գրազ է կրվել, որ անպայման պիտի պաշտոն տա նրան, ու հիմա այդ գրազի ձեռքը կրակն է ընկել: Այնպես որ, ՀՀ իշխանություններին հորդորում ենք հանգիստ թողնել այդ մարդուն : Այդպիսով եւ նրա հեղինակությունը կպահպանվի, եւ հայ- վրացական հարաբերությունները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը