Ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը նվիրված միջազգային գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում
Սույն թվականի հունիսի 26-ին` ժամը 10:00-ին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահության նիստերի կլոր դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ), կմեկնարկի միջազգային գիտաժողով` «Ջրային ռեսուրսների կայուն կառավարում եւ Ասիական երկրներում լեռնային լճերի էկոհամակարգերի պահպանում» թեմայով: Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Ասիական երկրների գիտությունների ակադեմիաների ասոցիացիայի նախագահ, դոկտոր Վոն Հուն-Պարկը Կորեայի Հանրապետությունից,Ասիական երկրների գիտությունների ակադեմիաների ասոցիացիայի փոխնախագահ, Թուրքիայի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Նամիկ Քեմալ Արազին եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը:
Գիտաժողովի զեկույցները վերաբերում են հետեւյալ թեմաներին՝
Ջրային ռեսուրսների կառավարում, ռազմավարություն եւ մոտեցումներ
Անդրսահմանային ջրային ռեսուրսների կայուն կառավարում
Գետերի եւ լեռնային լճերի էկոհամակարգերի կառավարում
Ջրի որակի կառավարում
Կլիմայի փոփոխության համատեքստում ջրային ռեսուրսների ռացիոնալ կառավարում։
Գիտաժողովը կազմակերպված է Ասիական երկրների գիտությունների ակադեմիաների ասոցիացիայի եւ ՀՀ ԳԱԱ-ի համագործակցության շրջանակներում: