Տնտեսական

25.06.2014 12:11


Վ. Բոստանջյան. «Ռոբերտ Քոչարյանի ասածը 1000%–ով իրականությանը համապատասխանում է»

Վ. Բոստանջյան. «Ռոբերտ Քոչարյանի ասածը 1000%–ով իրականությանը համապատասխանում է»

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, և, հատկապես, «Որոտան» հէկ–ի վաճառքի նրա գնահատականին, և ընդգծել, որ Ռ. Քոչարյանն այնպիսի բան է ասել, որի մասին ողջ ժողովո՛ւրդը գիտի։

–Նրա ասածը 1000%–ով իրականությանը համապատասխանում է,–նշել է Վ. Բոստանջյանը։

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որևէ փաստարկ էլ տնտեսագետը հիմնավոր չի համարում. միայն այն, որ ՀԷՑ–ի ղեկավար կազմը բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ապացուցում է՝ ընկերությունն անսահման գերշահույթ ունի։

–Թանկացումն էլ կշարունակվի այնքան, մինչև հանրապետությունն ամբողջությամբ դատարկվի,–նկատել է Վ. Բոստանջյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների 12 պահանջներին, բանախոսի համոզմամբ, դրանցով առաջարկվում է վերացնել պետական թալանն ու գողությունը։ 12 կետերը կյանքի կոչելու համար էլ իշխանությունը, պարզապես, պետք է քաղաքական կամք և պետական մտածողություն ունենա։

–Իշխանության ներսում էլ է շատ այն մարդկանց թիվը, ովքեր հասկանում են՝ ինչ է կատարվում երկրում։ Պարզապես, ճնշող մեծամասնությունը մտածում է՝ ապրել։ Նրանք հնարավորություն չունեն արտահայտելու իրենց մտահոգությունը։ Իսկ այն, որ քաղաքական յալանչիները կամ բոմժերը ասում են՝ 12 կետերում համակարգային փոփոխության մասին չի նշվում, պետք է հասկանան, որ դրանցում ասված է՝ սկզբի համար կասեցնենք պետական թալանը,–նշել է Վ. Բոստանջյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը