Լրահոս

25.06.2014 12:20


Զոհված զինծառայողի հարազատները պատասխան են պահանջում ՊՆ-ից

Զոհված զինծառայողի հարազատները պատասխան են պահանջում ՊՆ-ից

«Zham. am»-ին հայտնի դարձավ, որ այս պահին դատաբժշկական փորձաքնությունների կենտրոնում են գտնվում երեկ Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում զոհված զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Ավետիսյանի հարազատները, ովքեր պահանջում են նախարարությունից պատասխան տալ, թե ինչ հանգամանքներում է սպանվել իրենց որդին: Նշենք նաև, որ այս պահին վերոնշյալ կենտրոնում են նաև Ռազմական ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ, որոնք փորձում են հանգստացնել Արմեն Ավետիսյանի հարազատներին
Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Արմեն Ավետիսյանը հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը