Տնտեսական

25.06.2014 13:33


Արմեն Պողոսյան. «Տուգանելը հեշտ է...»

Արմեն Պողոսյան. «Տուգանելը հեշտ է...»

Այսօրվա ասուլիսին «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ասել է, որ տուգանքների հարցում հասարակության կողմից ճնշումներն արդյունք են տվել։ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումներն այսպես է մեկնաբանել Հովհաննիսյանը. «Սա էական նշանակություն կունենա վարորդների գրպանները չդատարկելու առումով: Կարևոր է նաև արագության գերազանցման մասին կետը, ըստ որի՝ կտուգանվեն ամեն մի կիլոմետրի դիմաց և տուգանքը 10000 դրամից դարձել է 5000: Մյուս կետն էլ այն է, որ մեքենան սխալ տեղում կայանելու դիմաց 40 հազար դրամ տուգանքը 20 հազար է դարձել։ Ըստ բանախոսի՝ որոշ կետեր ևս պետք է փոփոխվեին։ «Օրինակ տեխզննման կտրոնը սահմանված տեղում չփակցնելու համար քսան հազարով տուգանվում է վարորդը: Բայց վարորդն անցել է տեխզննումը, գումարը վճարել է, սա համաչափ չէ: Սա տեսուչները կիրառում են ամսվա սկզբներին, երբ վարորդները մոռանում են փակցնել», – ասել է Էդուարդ Հովհաննիսյանը։ «Սպառողների միության» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն էլ հավելել է, թե կողմ է, որ տուգանքի չափերը պակասեն, բայց խստությունն ավելանա: «Մենք խստության պակաս ունենք: Նշանը, որ արգելում է ոչ միայն կանգառն, այլև կայանելը, հենց դրա տակ կանգնած են մեքենաները: Զավեշտն այն է, որ հենց ԱԺ փողոցում է այդպես: Այստեղ շատ անելիքներ ունենք, որտեղ ՃՈ-ն թերանում է: Տուգանելը հեշտ է, բայց պրոֆիլակտիկ և ծանուցողական աշխատանքներ են պետք, որը չի արվում»։

Այս խորագրի վերջին նյութերը