Գառնիկ Իսագուլյան. «Քոչարյանը հստակ մատնանշում է այն գործարքները, որոնք վնաս են ՀՀ–ին»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանիհարցազրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բավականին արժեքավոր է համարում։
–Նախ Քոչարյանը հստակ մատնանշում է այն գործարքները, որոնք վնաս են ՀՀ–ին և մեր ժողովրդին։ Հստա՛կ մատնանշում է և դրանով, բոլոր նրանց, ովքեր ապրիորի մեղադրում են Քոչարյանին՝ տարբեր մեղքերի մեջ, հնարավորություն է տալիս՝ եթե կա՞ն այդ մեղքերը, ես ասում եմ կոնկրե՛տ օրինակներ, դուք էլ կոնկրե՛տ օրինակներ՝ փաստերով, դրեք սեղանին,–այսօր հրավիրված ասուլիսում նշել է Գ. Իսագուլյանը։
Իշխանության կողմից բերված կոնկրետ և հիմնավորված նման փաստեր՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին կատարված գործարքների վերաբերյալ, Գ, Իսագուլյանը մինչ օրս չի տեսել.
–Իշխանության գլուխը հիմա Քոչարյանը չէ, և գործող իշխանությունը կարող է այդ գործարքները բացել, նայել։ Շատ շատերը մեղադրում են Քոչարյանին, ինչ–որ գումարների չափեր են գրում։ Կա՞ն այդ փաստերը, դրե՛ք սեղանին։ Եթե այդ փաստաթղթերում կա՞ օրենքի խախտում, գործարքի կեղծում, արժեքի ոչճիշտ գնահատում, անհամարժեքություն, դա կարող են բոլորին ի ցույց դնել։
Նա նաև ասել է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին երկրի սոցիալ–տնտեսական վիճակը վատացել է, աղքատությունը՝ ավելացել, արտաքին պարտքը՝ եռապատկվել, տնտեսական ամբողջ համակարգն էլ քանդվում է։
Գառնիկ Իսագուլյան. «Քոչարյանը հստակ մատնանշում է այն գործարքները, որոնք վնաս են ՀՀ–ին»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը բավականին արժեքավոր է համարում։

7or.am