Քերին ողջունել է Կիևի եվրաինտեգրման և ՆԱՏՕ–ի հետ համագործակցության քայլերը
ԱՄՆ-ն ողջունում են Ուկրաինայի եվրոպական ինտեգրման կուրսը և ՆԱՏՕ–ի հետ համագործակցության խորացումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բրյուսելում Ուկրաինայի ԱԳՆ նախարար Պավել Կլիմկինի հետ հանդիպման ընթացքում։ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայի ԱԳ ղեկավարի ՆԱՏՕ–ի գլխավոր գրասենյակ այցի շրջանակում։ Քերիի և Կլիմկինի բանակցությունների օրակարգում երկկողմ համագործակցության հարցերն էին, ինչպես նաև համագործակցությունը՝ ՆԱՏՕ–ի, ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի և միջազգային այլ կազմակերպությունների հետ։ Կլիմկինը ԱՄՆ պետքարտուղարին ներկայացրել է Ուկրաինայի նախագահի երկրում խաղաղություն հաստատելու ծրագիրը, որը ամբողջությամբ ընդունվել է ԱՄՆ–ի կողմից։ Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։